211652_close_icon
views-count1935 դիտում article-date 23:24 22-06-2016

Ըմբիշ Գևորգ Խումարյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մեկնարկային օրը մրցագորգ էին դուրս եկել 50 կգ, 66 կգ, 74 կգ և 96 կգ քաշային կարգ ունեցող հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի անդամ Գևորգ Խումարյանը (60 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում 10:8 հաշվով հաղթեց ուկրաինացի Ալեքսնադր Խրուշինին: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 0:9 հաշվով պարտվել էր վրացի մրցակցին: Սփոփիչ գոտեմարտում Խումարյանը 5:4 հաշվով առավելության էր հասել հունգարացի Էրիկ Տորբայի նկատմամբ: Սերգեյ Սիմոնյանը (55 կգ) և Արման Բաղդասարյանը (74 կգ) պարտվեցին բրոնզե մեդալների համար պայքարում, իսկ 96 կգ քաշային Վարշամ Մակարյանը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում: Այսօր մրցագորգ դուրս կգան 55 կգ, 60 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:

Նմանատիպ նյութեր