Ըմբիշ Տիգրան Մնացականյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 74 կգ քաշային Տիգրան Մնացականյանը բրոնզե մեդալի համար պայքարում 5:2 հաշվով հաղթեց թուրք Ֆազի Հուսեյն Էրիլմազին:
Այսօր մրցագորգ էին դուրս եկել ազատ ոճային ըմբիշներ 55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը, 66 կգ քաշային Աշոտ Վելիցյանը և 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը:
Մխիթար Գրիգորյանը և Սարգիս Հովսեփյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար: Նրանց մրցակիցներն են համապատասխանաբար` բուլղարացի Միկյայ Սալին Մայիմը և թուրք Սեմիհ Յազիչին:
66 կգ քաշային Աշոտ Վելիցյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում: