Կրիշտիանու Ռոնալդուն պատմական ռեկորդ սահմանեց
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2016-ում Հունգարիայի հետ[url=https://shamshyan.com/hy/article/2016/06/22/88644/] խաղում[/url] (3:3) դուբլի հեղինակ դառնալով, Եվրոպայի առաջնությունների նոր ռեկորդ սահմանեց:
31-ամյա պորտուգալացին դարձավ պատմության մեջ առաջին խաղացողը, որը գոլ է խփել Եվրոպայի չորս տարբեր առաջնություններում` 2004, 2008, 2012 և 2016 թվականներին:
Բացի սրանից, Ռոնալդուն ևս մեկ ռեկորդ սահմանեց. Եվրոպայի առաջնություններում անցկացրած հանդիպումների քանակով նա դարձավ առաջինը: