Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ սահմանեց
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռոմայի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/09/79124/]հանդիպմանը[/url] (2:0) «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր ռեկորդ սահմանեց:
Այդ հանդիպումը 31-ամյա պորտուգալացու համար 57-րդն էր Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում, և այդ ցուցանիշով շրջանցեց «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավիին, որն ունի 56 հանդիպում:
55 հանդիպում է անցկացրել «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, 53` Անդրես Ինյեստան, 52` Ֆրենկ Լեմպարդը, 51` Լիոնել Մեսին ու Վիկտոր Վալդեսը: