Ռոնալդուն պատմական ռեկորդ սահմանեց
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 2016/17-ի Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու:
Պորտուգալացին մրցաշարում դարձավ 12 գոլի հեղինակ՝ մեկ գոլով գերազանցելով «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին:
Այսպիսով, Ռոնալդուն 6-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու եւ 5-րդ անգամ անընդմեջ, ինչը մրցաշարի ռեկորդ է: