211652_close_icon
views-count86062 դիտում article-date 15:54 22-06-2016

Առեղծվածային ու ողբերգական դեպք Վարդենիս քաղաքում. պայթյունի հետևանքով 32-ամյա երիտասարդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վարդենիս քաղաքի Հ. Արզոյան փողոցի տներից մեկի տնակ-խորդանոցում դեռևս անհայտ պայմաններում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել , ինչի հետևանքով 32-ամյա Գրիշա Աշոտի Շաբոյանը տեղում մահացել է: Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի և Վարդենիսի քննչական բաժնի պետի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ գլխավոր դատախազության Վարդենիսի դատախազության աշխատակիցները` դատախազ Սևակ Շհոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պայթյունի հետևանքով տանը տեղի է ունեցել նաև փլուզում: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Այս պահի տեղում աշխատում են նաև փորձաքրեագետները` Դանիել Մոսիկյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Վարդենիսի քննչական բաժնի պետ Գեղամ Մարգարյանը: Երևանից դեպքի վայր է ժամանում ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետի տեղակալ Լևոն Սաֆարյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր