211652_close_icon
views-count3286 դիտում article-date 20:09 21-06-2016

Եվգենի Սատանովսկին ներառվել է Ադրբեջանի «սև ցուցակ»՝ Արցախ այցելելու համար

Ռուսաստանցի արևելագետ Եվգենի Սատանովսկու անունը ներառվել է Ադրբեջանի, այսպես կոչված, «սև ցուցակ». Ադրբեջանի ԱԳՆ-ի համար ոչ ցանկալի անձանց ցանկում: Այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիմքեթ Հաջիևը, ինչի մասին էլ հաղորդում է haqqin.az-ը։ Նրա խոսքով՝ Սատանովսկին անօրինակ կերպով այցելել է մեջբերմամբ՝ հայերի գրավյալ տարծքները՝ խախտելով ադրբեջանական օրենքները՝ Սահմանի մասին օրենքը: Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Սատանովսկին վերջերս այցելել էր Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպել էր Արցախի իշխանությունների հետ: Հիշեցնենք, որ հայտնի արևելագետը հայտարարել էր, որՂարաբաղն առանձնացել է Ադրբեջանից եւ այլևս չի լինի նրա կազմոմ: Անդրադառնալով վերջերս Լեռնային Ղարաբաղ կատարած այցի պատճառներին՝ քաղաքագետը նշել է. «Առաջին հերթին՝ այնտեղ մարդիկ են ապրում։ Ադրբեջանի համար նրանք անջատողականներ են։ Իսկ Մոսկվայում տարբերություն չեն դնում Բաքվում, Երեւանում կամ Ստեփանակերտում ապրող մարդկանց միջեւ։ Մեզ համար ոչ մի տարբերություն չկա, նրանք նախկին խորհրդային ժողովուրդներ են։ ԽՍՀՄ-ի փլուզման եւ այդ ժամանակ կատարված տխուր իրադարձությունների հարցը, Գորբաչովի ղեկավարած խորհրդային իշխանության սադրանքները, ինչի արդյունքը Միության ամբողջ տարածքում ազգայնականության տարբեր ձեւերի պայթյունն էր, իհարկե, անցյալի հարց է, բայց մարդիկ դրանում այնքան էլ  մեղավոր չեն։ Դա ամուսնալուծության նման մի բան է։ Բաքվի համար Ստեփանակերտից բաժանվելը ցավոտ գործընթաց է։ Բայց այստեղ անիմաստ է անցնել մեկի կողմը եւ առավել եւս ինչ –որ սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների կամ Ղարաբաղի հայերի հետ շփումներում»։

Նմանատիպ նյութեր