211652_close_icon
views-count4790 դիտում article-date 16:59 07-07-2015

Ադրբեջանը ռուս միլիարդատիրոջը Արցախ այցելելու համար կներառի իր «սև ցուցակում»

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ուսումնասիրում է ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովին ու նրա ընտանիքի անդամներին անցանկալի անձ հայտարարելու հարցը, քանի որ վերջիններս «առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության այցելել են Լեռնային Ղարաբաղ»: Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևի խոսքով՝ Ստերլիգովը «խախտել է» «Ադրբեջանի պետական սահմանի մասին» օրենքը և կներառվի «անցանկալի անձանց» ցուցակում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերման Ստերլիգովն իր կնոջ՝ Ալյոնայի և 5 երեխաների հետ 3 շաբաթ առաջ հեռացել է Ռուսաստանից և բնակություն հաստատել ԼՂՀ-ում:

Նմանատիպ նյութեր