Բրյուսելում ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ կասկածվող 12 մարդ է ձերբակալվել
Բրյուսելի ոստիկանությունը այս գիշեր հատուկ գործողությունների արդյունքում 12 մարդ է ձերբակալել` ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով: Այս մասին հայտնում է RTBF ռադիոալիքը:
Աղբյուրի պնդմամբ` անցած գիշեր ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Բրյուսելի ավելի քան 16 շրջաններում, մոտ 40 բնակելի տներում ու տասնյակ ավտոտնակներում:
Ստուգումներ են անցկացվել նաև Վալոնիայում և Ֆլանդրիայում, սակայն ոստիկանությունը նրանց մոտ պայթուցիկ նյութեր, կամ զենք չի հայտնաբերել:
Ձերբակալվածները կասկածվում են Բելգիայում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ և, ըստ տեղի դատախազության տվյալների` մեծ հավանականություն կա, որ նրանք ահաբեկչական խմբավորման անդամներ են: