211652_close_icon
views-count4417 դիտում article-date 14:32 30-06-2017

Լոնդոնի օդանավակայանում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող 21-ամյա կնոջ են ձերբակալել

Լոնդոնի «Հիթրոու» միջազգային օդանավակայանում ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման ծառայողները ձերբակալել են երիտասարդ մի կնոջ, ում կասկածում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։ Լոնդոնի 21-ամյա բնակչուհուն, ում անունը ոստիկանությունը չի հրապարակել, բերման են ենթարկել օդանավակայանից ոստիկանության բաժանմունք՝ Ստամբուլից ժամանած օդանավից դուրս գալուց անմիջապես հետո։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ իրավապահները ստուգումներ են անցկացրել Լոնդոնի հյուսիսային շրջանում գտնվող 2 հասցեներում, որոնք կապ ունեն ձերբակալված կնոջ հետ։

Նմանատիպ նյութեր