Բաքվի «ֆորմուլա-1»-ում՝ առաջին ավտովթարը․ Red Bull Racing-ի հրամանատարը մեքենան հարվածել է պատին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաքվում «Ֆորմուլա-1»-ի այսօր մեկնարկած թեստային ավտոարշավի առաջին ավտովթարի հեղինակ Red Bull Racing –ի հրամանատար Դանիել Ռիկարդոն կորցրել է մեքենայի կառավարումը և հարվածել պատին:
Այս մասին հաղորդում է ադրբեջանական haqqin.az կայքը:
Նշվում է, թե Բաքվում մեկնարկած ավտոարշավորդների մրցույթն անցկացվում է GP2. կարգում, մրցումներին մասնակցում է 22 մասնակից: Այդ թվում՝ Լյուիս Համիլտոնը, Ֆերնանդո Ալոնսոն, Սեբաստիան Ֆետելը և այլք:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հույժ կարևորում է այս միջոցառման անցկացումն իր երկրում, այն աստիճան, որ շատ միջազգային և հայ փորձագետներ համարում են, որ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում բախումները պայմանավորված է Ադրբեջանի համար այս դարակազմիկ իրադարձությամբ: