12899 դիտում
23:07 18-06-2016
Եւս մեկ ավտովթար Բաքվի «Ֆորմուլա 1»-ում․ շարքից դուրս է եկել 5 ավտոարշավորդ
Ադրբեջանի մայրաքաղաքում երկրորդ օրն անցկացվող «Ֆորմուլա 1»-ում երկրորդ վթարն է եղել։
Այսօր արդեն մրցուղուց դուրս է բերվել հինգ ավտոարշավորդ:
Այս մասին կրկին հաղորդում է haqqin.az-ը՝ մանրամասնելով, որ GP2. կարգի մրցումներին Բաքվի մայրուղու առաջին իսկ ոլորանի վրա տեղի է ունեցել ավտովթար, ինչի արդյունքում՝ մրցման հինգ մասնակիցներ մրցուղուց դուրս են բերվել։
Հիշեցնենք, որ [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/17/88226/]երեկ[/url] առաջին ավտովթարի հեղինակ էր դարձել Red Bull Racing –ի հրամանատար Դանիել Ռիկարդոն՝ կորցնելով մեքենայի կառավարումը և այն հարվածել պատին:
Հիշեցնենք, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվում «Ֆորմուլա 1» մրցաշարի անցկացման նախօրերին հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ քաղաքացիների հիմնարար ազատություններն ու ցանկացած այլակարծություն ճնշող Ադրբեջանի կառավարությունը ձգտում է օգտագործել այնպիսի մարզական միջոցառումներ, ինչպիսին է «Ֆորմուլա1»-ն է ՝ իրեն ցուցադրելու, որպես ժամանակակից ու բարեգութ իշխանություն։
Մինչ Ադրբեջանի մայրաքաղաքում «Ֆորմուլա 1»-ի մրցաշարն անցկացվում է հունիսի 17-19-ը, գրեթե նույն ժամանահատվածում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով՝ հունիսի 24-ից 26-ը Հայաստան կայցելի Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը:
Նմանատիպ նյութեր
7060 դիտում
21:53 17-06-2016
Բաքվի «ֆորմուլա-1»-ում՝ առաջին ավտովթարը․ Red Bull Racing-ի հրամանատարը մեքենան հարվածել է պատին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
3054 դիտում
21:26 23-03-2021
Լեգենդար ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնն իր վրդովմունքն է հայտնել Ռուսաստանում տեղի ունեցած միջադեպի առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
808 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
889 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
889 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet