211652_close_icon
views-count2260 դիտում article-date 20:20 30-03-2015

Երևանում տեղի ունեցավ «Red Bull Paper Wings 2015» մրցույթի ազգային եզրափակիչը

Մարտի 28-ին Զվարթնոց օդանավակայանում տեղի ունեցավ Red Bull Paper Wings թղթե ինքնաթիռների համաշխարհային մրցույթի Հայաստանի ազգային եզրափակիչը: Մարտի 25-26-ին նախընտրական փուլերի 3 անվանակարգերում հաղթող ճանաչված շուրջ 30 ուսանողներ հնարավորություն ունեցան մասնակցելու ազգային եզրափակչին, որոնցից հաղթող ճանաչվեցին Ռոբերտ Թամարյանը՝ ամենաերկար հեռավորություն - 32.1 մետր, Կարեն Համբարձումյանը՝ ամենաերկար թռիչք - 11.9 վայրկյան և Տաթևիկ Մարտիրոսյանը՝ աէրոբատիկա - 19 միավոր: Նրանք ստացան մայիսի 8-9-ը Ավստրիա՝ Զալցբուրգ մեկնելու ուղեգրեր, որտեղ կներեկայացնեն Հայաստանը Red Bull Paper Wings մրցույթի համաշխարհային եզրափակչում: Red Bull Paper Wings` թղթե ինքնաթիռների համաշխարհային մրցույթ, որը տեղի է ունենում ուսանողների միջև ամբողջ աշխարհում: Մասնակցության պայմանները շատ պարզ են՝ ունենալ թղթե ինքնաթիռ պատրաստելու հմտություն և առաջնություններին մասնակցելու ցանկություն: Այստեղ կարևորը թռիչքի հեռավորությունն է, տևողությունը և oդաչուական լավագույն վարպետությունը (աէրոբատիկա): Հայաստանի ուսանողները միացել են այլ ուսանողների ողջ աշխարհից և մասնակցում են մրցույթին: Մրցույթի անհավանական ժողովրդականության վառ ապացույցը մասնակիցների թիվն է: Red Bull Paper Wings առաջին մրցույթին, որը տեղի է ունեցել 2006 թ-ին, մասնակցել է 9500 ուսանող 45 երկրից: Իսկ երեք տարի անց, երբ տեղի ունեցավ պատմության մեջ երկրորդ Red Bull Paper Wings մրցույթը, Ավստրիայում` եզրափակչին, արդեն ներկայացված էր ավելի քան 85 երկիր:

Նմանատիպ նյութեր