Եվրամիությունը երկարաձգել է Ղրիմի դեմ պատժամիջոցները
Եվրամիության երկրները որոշում են կայացրել ևս մեկ տարով երկարաձգել Ղրիմի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Պատժամիջոցները կերկարաձգվեն մինչև 2017թ-ի հունիսի 23-ը:
Ղրիմի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները մասնավորապես արգելում են ապրանքների արտահանումը, անշարժ գույքի առքը, ինչպես նաև տնտեսական ներդրումները Ղրիմի որոշ ոլորտներում:
Հիշեցնենք, որ Ղրիմի դեմ գործող Եվրամիության ներկայիս պատժամիջոցները սահամանվել են 2014 թ.-ի հունիսի 25-ին: