Եվրամիությունը 1 տարով երկարաձգել է Ղրիմի դեմ պատժամիջոցները
ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները Ղրիմի դեմ ևս 1 տարի կպահպանվեն: Այդ մասին Interfax-ին հայտնել են Եվրոպական խորհրդի մամլո ծառայությունից:
ԵՄ անդամ պետությունների ընդունած այդ քաղաքական որոշումը պաշտոնական ձևակերպում կստանա ավելի ուշ:
Մինչ այժմ սահմանված պատժամիջոցների ժամկետն ավարտվում է հունիսի 23-ին: Որոշումն ընդունվել էր 1 տարի առաջ և ուժի մեջ 2014 թվականի մտել հունիսի 25-ին:
Նշենք, որ պատժամիջոցները ներառում են արգելք՝ թերակղզուց արտահանվող ապրանքների վրա, եթե չունեն ուկրաինական սերտիֆիկատ, անշարժ գույքի տեսքով ներդրումների վրա արգելք, ինչպես նաև արգելք՝ Ղրիմ և Սևաստոպոլ տուրօպերատորների կողմից արտասահմանցիներին ներգրավելու առաջարկների վրա և այլն: