Եվրամիությունը կրկին երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Եվրոպական Միությունը կրկին երկարաձգել է Ղրիմի թերակղզու բռնակցման կապակցությամբ սահմանված Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտնում է RBC -ն:
Նշենք, որ պատժամիջոցները վերաբերում են 150 անձանց և 37 ընկերությունների, որոնք, ըստ Բրյուսելի, պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար:
Հիշեցնենք, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները առաջին անգամ սահմանվել էին 2014թ.-ի մարտին: