211652_close_icon

Հրաչ Բաբայանը օլիմպիական ուղեգիր նվաճեց

views-count1753 դիտում article-date 14:58 17-06-2016
Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկների թիվը ավելացավ ևս մեկով: Հայաստանի 29-րդ օլիմպիականն է հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ Հրաչ Բաբայանը, ով Խաղերին կմասնակցի «Սպիտակ քարտով»: 20-ամյա հրաձիգը հանդիսանում է Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերի մասնակից, որտեղ նա սահմանել էր Եվրոպայի երիտասարդական ռեկորդ: Նանկինի պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնն է, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր