Իսրայելի վարչապետը Նյու Յորք այցի ժամանակ ավելի քան կես միլիոն դոլար է ծախսել
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Նյու Յորք 5-օրյա այցի ժամանակ ավելի քան կես միլիոն դոլար է ծախսել երկրի բյուջեից: Այս մասին հայտնում է RBC-ն` վկայակոչելով վարչապետի ծախսերի մասին զեկույցը, որի հրապարակմանն իսրայելցի փաստաբան Շախար Բեն-Մեիրը հասել է դատարանի միջոցով՝ տեղեկատվության ազատության մասին օրենքի հիման վրա:
Պարզվում է, որ միայն թռիչքի համար վարչապետը ծախսվել է 387 հազար դոլար, իսկ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի վեհաժողովին վարչապետի գտնվելն արժեցել է 161 հազար դոլար: Վարչապետի և նրա կնոջ համար սնունդն իսրայելական բյուջեին արժեցել է 1860 դոլար:
Ավելի քան 1600 դոլարը տրամադրվել է Նեթանյահուի մազերը կտրելու համար, ևս 1750 դոլար՝ դիմահարդարի ծառայությունների համար: