Վրաստանի դատախազությունը հրապարակել է փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Սաակաշվիլին բոտեքսի համար պետբյուջեից կես մլն դոլար է ծախսել
                        Վրաստանի գլխավոր դատախազությունը հրապարակել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կոսմետիկ պրոցեդուրաների համար երկրի պետական բյուջեից հատկացված վճարումների փաստաթղթերը: Համաձայն այդ փաստաթղթերի՝ 2009-2012 թվականներին Սաակաշվիլին իր և իր ընտանիքի կոսմետիկ պրոցեդուրաների համար ծախսել է 673.260 լարի (շուրջ կես մլն դոլար), որից մոտ 220,000 դոլարը՝ պետբյուջեից եղել վերցված: 
Ինչպես նշել է դատախազությունը, Սաակաշվիլիի նկատմամբ ունեցած հանրության մեծ հետաքրքրությունից ելնելով՝ դատախազությունը որոշել է ներկայացնել մի քանի փաստաթուղթ, որոնք ապացուցում են, որ Սաակաշվիլին անձնական նպատակների համար  օգտագործել է պետբյուջեի միջոցները: 
Ի պատասխան Սաակաշվիլիի, թե ինքը Եվրոպայում ինքը չի բոտեքս չի արել և դատախազության ներկայացրած բոլոր մեղադրանքներին հիմնավորում չկա, դատախազությունը պատասխանել է, որ  ունի փաստաթղթային ապացույցներ, որ Սաակաշվիլին ապօրինի մոտ 5 մլն դոլար է ծախսել պետբյուջեից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

