Օբամայի` Տալին կատարելիք այցի անվտանգության ապահովումը Էստոնիայի համար կարժենա ավելի քան կես միլիոն եվրո
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Տալին կատարելիք այցի անվտանգության ապահովումը Էստոնիայի համար կարժենա ավելի քան կես միլիոն եվրո: Այս մասին հայտարարել է Էստոնիայի ներքին գործերի նախարար Հ. Պևկուրը:
Նրա խոսքով` անվիճելի է, որ կլինեն նաև հավելյալ ծախսեր: Նա ընդգծել է, որ ծախսերի վրա կազդի նաև 1500-1700 ոստիկանի ներգրավումը և նրանց արտաժամյա աշխատանքը:
Ըստ էստոնական Baltic Business News լրատուի` Բարաք Օբամայի այցի յուրաքանչյուր ժամը Էստոնիայի համար կարժենա 30 հազար եվրո: Նշվում է, որ ԱՄՆ նախագահը Տալինում կանցկացնի մոտ 18 ժամ:
Օբաման Տալին կայցելի սեպտեմբերի 3 –ին: