Ոսկեվազի ոռոգման ջուրը տվել են
Այսօր` հունիսի 16-ին, առավոտյան տվել են Ոսկեվազ գյուղի ոռոգման ջուրը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]–ին հայտնեց ոսկեվազցիներից մեկը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/15/88010/]ավելի վաղ [/url]Ոսկեվազ գյուղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 15-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում։
Ոսկեվազ գյուղի գյուղապետարանի դիմաց հավաքվել էին մեծ թվով բնակիչներ և արդարացիորեն պահանջում էին, որ Ջրային տնտեսության Փարպիի մասնաճյուղի պատասխանատուները՝ օրեր շարունակ գյուղացիներին տրված խոստումը կատարեն։
Արդեն տևական ժամանակ է՝ Ոսկեվազ գյուղը ամբողջովին զրկվել է ոռոգման ջրից, քանի որ ջրօգտագործման ընկերության պատասխանատուները խոստացել էին, որ վթարված խողովակաշարը կվերանորոգվի և գյուղացին կանոնավոր կստանա իրեն հասանելիք ջուրը։
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի