Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում 32-ամյա վարորդը` Mercedes-ով 3 Mercedes-ների և 1 Nissan-ի ջարդի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր` հունիսի 16-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  08:30-ի սահմաններում Երևան քաղաքի Անդրանիկի 75 շենքի բնակիչ, 32-ամյա Արմեն Մանուկյանը իր վարած Mercedes մակնիշի 24 ԼԼ 224 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա թիվ 2 հասցեի մոտ` Մետրոպոլ հյուրանոցային համալիրի հարևանությամբ,  բախվել է ճանապարհի  թույլատրելի հատվածում  կայանված Mercedes մակնիշի 34 RQ 090 համարանիշի, Mercedes մակնիշի 63 CC 333 համարանիշի, Mercedes մակնիշի 33 ԼP 806 համարանիշի, Nissan Tiida  մակնիշի 34 RQ 832 համարանիշի ավտոմեքենաներին:
 Ինչպես  դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: 
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները: Փաստի առթիվ նույն ջոկի ավագ տեսուչ Արամ Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական  ընկերությունների  ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


