211652_close_icon
views-count1271 դիտում article-date 08:48 15-06-2016

Նավթի էժանացումը ուղղակի ազդեցությունն է ունենում ՀՀ տնտեսության վրա. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Համաշխարհային շուկայում արձանագրվում է նավթի գնի շարունակական նվազում։ Անցած 6 օրերի ընթացքում նավթը էժանացել է ավելի բան 6.5 տոկոսով։ «Բրենտ» տեսակի նավթի մեկ բարելի գինը այս ընթացքում 52.73 դոլարից հասել է 49.25 դոլարի։ Նավթի էժանացումը ամենաուղղակի ազդեցությունն է ունենում ՀՀ տնտեսության վրա։ Մեր տնտեսության կախվածությունը մասնավոր տրանսֆերտներից չափազանց մեծ է, իսկ նավթի էժանացումը ուղղակիորեն հանգեցնում է ռուսական ռուբլու արժեզրկմանը, իսկ Հայաստան ուղարկվող տրանսՖերտների մեծագույն մասը հենց ռուբլով է։ Միայն վերջին օրերին, նավթի էժանացմանը զուգահեռ, ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 3.5 տոկոսով։ Ինչպես բազմիցս նշել ենք, կառավարության տնտեսական բլոկի պաշտոնյաները մասնավոր զրույցներում նշում են, թե քանի որ կառավարությունը իրական քայլեր չի իրականացնում մեր տնտեսության արդիականացման և բիզնեսի խթանման ուղղությամբ, ուստի տնտեսական վիճակը կարող է բարելավվել միայն տրանսֆերտների աճի և պղնձի թանկացման շնորհիվ։ Բայց, ինչպես տեսնում ենք, տրանսՖերտների աճը ապահովող նավթի գները նվազելու միտումներ են դրսևորում, իսկ պղնձի գինը շարունակում է մնալ 7 տարվա ամենացածր մակարդակի սահմաններում՝ 4500 դոլար մեկ տոննայի դիմաց»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր