211652_close_icon
views-count4931 դիտում article-date 20:43 14-06-2016

Նախագահ Բակո Սահակյանն այցելել է N 42009 զորամաս

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 42009 զորամասի հրամանատար: Հունիսի 14-ին երկրի ղեկավարն այցելել է զորամաս եւ ստորաբաժանման հրամկազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին: Բակո Սահակյանը նշել է, որ գնդապետ Հարությունյանն անցել է զինվորական մեծ ուղի, ունի տարբեր ստորաբաժանումների ղեկավարման փորձ, համապատասխան գիտելիքներ եւ մարդկային որակներ` հույս հայտնելով, որ այս ամենը կնպաստի նրա առջեւ դրված խնդիրների արդյունավետ կատարմանը: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր