211652_close_icon
views-count688 դիտում article-date 17:39 14-06-2016

Հրացանը թաքցրել էին զգեստապահարանում

Հունիսի 13-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1981 թ. ծնված Ռաֆայել Մ.-ի տանը, որտեղ զգեստապահարանից հայտնաբերվել է առանց համապատասխան թույլտվության, «MP-133» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր