Մոսկվայում սիրուհու ամուսնու անսպասելի վերադարձի պատճառով պատշգամբից կախված տղամարդը վայր է ընկել 4-րդ հարկից. մյուսը հասցրել է թաքնվել զգեստապահարանում
Մոսկվայի կենտրոնում` Բոլշայա Պերեյասլավսկայա փողոցում, տղամարդը ընկել է 4-րդ հարկի պատշգամբից: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Բանն այն է, որ սիրուհուն այցելած 2 տղամարդիկ անսպասելի տուն վերդարձած վերջինիս ամուսնուց թաքնվել են մեկը` զգեստապահարանում, իսկ մյուսը` պատուհանից դուրս է եկել պատշգամբ և կախվել պատշգամբի արտաքին մասից:
Տղամարդը չի կարողացել պահել իրեն և վայր է ընկել 4-րդ հարկից: Նա հոսպիտալացվել է մարմնական ծանր վնասվածքներով, իսկ զգեստապահարանում թաքնված երկրորդ «հյուրը» շուտով հայնաբերվել և ոստիկանության մոտակա բաժին է բերման ենթարկվել: