78670 դիտում
10:10 27-01-2018
Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության և ՊԵԿ-ի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց, որը թաքցրել էին խորովածի մանղալի մեջ. այն ուղարկելու էին Մեծ Բրիտանիա. կան ձերբակալվածներ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 34-267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունվարի 26-ին, Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ևՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից «Արմենիա միջազգային օդանավակայաններ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» օդային բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննության արդյունքում խոշոր չափի թմրամիջոց հայտնաբերելու փաստով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ծառայությունները օպերատիվ տեղեկությունների արդյունքում զննության են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչ, 21-ամյա Ալեքս Ավասաֆիի և Երևան քաղաքի Վրացական փողոցի բնակիչ, 20-ամյա Լիզա Հարությունյանի կողմից արտահանվող առաքանին՝ խորոված պատրաստելու համար սարքը։
Զննման արդյունքում նշված սարքի միջից հայտնաբերվել են 2 հատ մետաղական դետալներ, որոնց մեջ թաքցված են եղել շուրջ 7 կգ և 1 կգ կշիռներով մուգ շագանակագույն «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվածը ենթարկվել է փորձաքննության, և պարզվել է, որ այն առանձնապես խոշոր չափերով՝ 7597.45 գրամ հաստատուն կշռով «ափիոն» տեսակի թմրամիջոց է։
Ա. Ավասաֆը և Լ. Հարությունյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել են։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ապրանքը արտահանվում էր Մեծ Բրիտանիայի Լիդս քաղաք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: