47509 դիտում
12:45 09-08-2023
Երևանում պարեկների օպերատիվ աշխատանքը տվեց իր արդյունքը․ դեպքի վայրում հայտնաբերվել է Վինչեստեր հրացանը, փամփուշտներ, փայտե մահակ և արնանման հետքեր․ բռնվեց նաև հրացանը նետողը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկներ Տիգրան Հայրապետյանն ու Դավիթ Սարգսյանը ծառայություն կատարելիս են եղել, երբ ժամը 01։00-ի սահմաններում Արզումանյան փողոցի 24 շենքի բակում նկատել են կասկածելի անձնավորության։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները նկատում են, որ այդ քաղաքացին, տեսնելով իրենց, իր ձեռքին եղած իրը նետում է և փորձում դիմել փախուստի։
Պարեկներին հաջողվում է հետապնդել և նրան բռնել, ապա զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով նրան ձերբակալում և տեղափոխում են Ոստիկանության Մաշտոցի բաժին։
Պարզվում է, որ նա նետել է Վինչեստեր տեսակի հրացան։ Զննությամբ հայտնաբերվում է ոչ միայն հրացանը, այլ նաև 2 փամփուշտ, արնանման հետքեր, դանակ, որի վրա առկա են արնանման հետքեր, փայտե մահակ։
Ահազանգով դեպքի վայր են ժամանում Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և քրեական հետախուության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Ժամանում են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեակա վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք նշված վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+