2679 դիտում
09:24 14-06-2016
Հայաստանի ամենախոշոր ու վտանգավոր մենաշնորհը. «168 ժամ»
«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է «Ընդունենք, որ իշխանությունն անկեղծ է՝ ինչպես՝ մենաշնորհների դեմ պայքարում, այնպես էլ՝ Հարկային օրենսգրքի հարցում: Բայց արդյոք այդ քայլերով լուծվելո՞ւ են Հայաստանի բոլոր հիմնական խնդիրները, որոնք պետությունը հասցրել են այս աղետալի վիճակին: Առաջին հայացքից՝ թվում է, թե Հայաստանի խնդիրների մեծ մասը սոցիալ-տնտեսական են, և տնտեսության մեջ մի քանի բեկումնային քայլերով հնարավոր կլինի էականորեն փոխել իրավիճակը: Գուցե: Բայց Հայաստանի շատ ավելի լուրջ, խորքային խնդիրները ո՛չ տնտեսական են, ո՛չ էլ սոցիալական:
Պարզապես այդ խնդիրների զգալի մասը սոցիալական կամ տնտեսական դրսևորումներ են ստանում: Իրականում Հայաստանի կարևորագույն խնդիրները գտնվում են արտաքին քաղաքական հարթությունում: Ընդ որում, պատահաբար, իսկ գուցե օրինաչափորեն, դրանք արտահայտվում են նույն արատավոր դրսևորումներով, ինչ տնտեսական կյանքում: Մեշնաշնորհ: Այո, սա Հայաստանի տնտեսությունը քայքայող ամենագլխավոր խնդիրն է, որից ածանցվում է նաև կոռուպցիան, չնայած կոռուպցիան ունի ավելի լայն` ոչ միայն՝ մենաշնորհային ընդգրկում:
Իսկ մի՞թե մենաշնորհային չէ Հայաստանի արտաքին քաղաքականությունը` մեկ երկրից ունեցած կախվածության ու այդ երկրի տոտալ ազդեցության առումով: Եթե խնդիրը դիտարկենք այս համեմատության տեսանկյունից, ապա կարող ենք արձանագրել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում Ռուսաստանն ունի ճիշտ այնպիսի ազդեցություն, ինչպես Սամվել Ալեքսանյանը` շաքարավազի շուկայում:
Եվ ինչպես շաքարավազի շուկայում են ձևի համար շաքարավազ ներկրող մի քանի սուբյեկտներ գրանցված, այնպես էլ Հայաստանն է ձևի համար, Ռուսաստանից բացի, հարաբերվում աշխարհի այլ երկրների հետ: Այդ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ունեն նույնպիսի կշիռ, որքան մի քանի մանր, որպես կանոն՝ միայն իրենց արտադրության համար շաքարավազ ներկրող տնտեսվարողները շաքարավազի շուկայում: Այսինքն` կշիռ չունեն և ապահովում են ձևը` հանուն մենաշնորհային բովանդակության:
Եվ, ինչպես Սամվել Ալեքսանյանն է գերշահույթներ ստանում շաքարավազի իր մենաշնորհից, այնպես էլ Ռուսաստանն է Հայաստանի վրա ունեցած մենաշնորհային ազդեցությունից «գերշահույթներ» ստանում, որոնք արտահայտվում են էներգետիկ համակարգի գրեթե բոլոր ենթակառուցվածքների, Հայաստանով անցնող գազամուղի, կապի ու հաղոդակցության ոլորտի, երկաթուղու, այլ բնագավառներում ունեցած ենթամենաշնորհային ազդեցության տեսքով: Հիմա էլ Ռուսաստանը ցանկանում է ստանալ Հակաօդային պաշտպանության համակարգը: Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի մենաշնորհային ազդեցության մասին վկայող օրինակները կարելի է անվերջ շարունակել, բայց դրանից իրավիճակի ողբերգականությունը չի նվազի:
Ճիշտ հակառակը: Բայց տարօրինակն այն է, որ գրեթե բոլորը գիտակցելով ու հասկանալով տնտեսության մեջ մենաշնորհի աղետալի հետևանքների մասին՝ պայքարում են կամ ձևացնում են, թե պայքարում են դրա դեմ, սակայն գրեթե անտարբեր են Հայաստանի արտաքին քաղաքականության մոնոպոլիզացվածության նկատմամբ, որն իր հետևանքներով ու կործանարարությամբ՝ շատ ավելի վտանգավոր է, քան ներքին բոլոր մենաշնորհները` միասին վերցրած: Ընդ որում, ինչպես ներքին կյանքում տնտեսական մենաշնորհներն են փոխկապակցված կոռուպցիոն խոշոր սխեմաների հետ, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում` Ռուսաստանի մենաշնորհից ածանցվում են կոռուպցիոն գործարքներ, որոնք պակաս տեսանելի են, քան պետական գնումներում դրսևորվող «ատկատները» կամ «վազվռատները»:
Միջպետական մենաշնորհից ածանցվող կոռուպցիայի ամենախոշոր դրսևորումը Հայաստանի իշխանության վերարտադրությունն է: Դրանով է Ռուսաստանը «վճարում» Հայաստանի իշխանությանը` Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած մենաշնորհային դիրքից «գերշահույթներ» ստանալու համար: Զարմանալիորեն, Ազգային ժողովում այս թեմայով որևէ քննարկում չի ընթանում, որևէ մեկը չի առաջարկում ընդունել «Արտաքին քաղաքականության օրենսգիրք», որը կարգելեր որևէ երկրին մենաշնորհային հիմունքներով Հայաստանի հանձնումը:
Որովհետև Ազգային ժողովը նույնպես այդ մեծ` միջպետական կոռուպցիայի շահառուն է: Իշխանական և գրեթե բոլոր ընդդիմադիր պատգամավորներով հանդերձ: Հայաստանին օր առաջ անհրաժեշտ է մրցակցություն, իրական մրցակցություն, մրցակցություն բոլոր ոլորտներում, բայց առաջին հերթին՝ արտաքին քաղաքականության ասպարեզում: Հակառակ դեպքում մի գեղեցիկ օր Ռուսաստանը որևէ «կեղծ ապրանքի» նման վաճառելու է Հայաստանը»:
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2544 դիտում
09:03 31-05-2016
Ի՞նչ կարող է անել պաշտոնը մարդու հետ. Արծվիկ Մինասյանը արդարացնում է շաքարի մենաշնորհը. «168 Ժամ»
5496 դիտում
10:30 20-03-2018
Պուտինը Ռուսաստանը վտանգավոր փակուղի է մտցնելու, որը չափազանց վտանգավոր է. «168 ժամ»
6082 դիտում
08:45 01-08-2015
ՏՄՊՊՀ-ն զբաղվում է բանանի շուկայով, որտեղ մենաշնորհը ԴԱՀԿ պետի անվան հետ կապվող ընկերությանն է. ՀԺ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը