6127 դիտում
08:45 01-08-2015
ՏՄՊՊՀ-ն զբաղվում է բանանի շուկայով, որտեղ մենաշնորհը ԴԱՀԿ պետի անվան հետ կապվող ընկերությանն է. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված՝ բանանի գների վերաբերյալ հոդվածի հետ կապված՝ ՏՄՊՊՀ-ն զբաղվում է որոշակի տեղեկատվության հավաքագրմամբ՝ պարզելու մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման հանգամանքը»: Երեկ այսպես արձագանքեց ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը մեր հարցմանը, թե արդյոք ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրո՞ւմ է բանանի շուկան:
Հիշեցնենք, մի քանի օր առաջ մենք հրապարակել էինք լուսանկարներ մոսկովյան եւ երեւանյան սուպերմարկետներից, որոնցից պարզ էր դառնում, որ Ռուսաստանում բանանը ավելի քան երկու անգամ էժան է, քան Հայաստանում:
Կասկածից վեր է, որ սա այդ շուկայում արդեն տարիներ շարունակ հաստատված մոնոպոլիայի հետեւանքն է: Բանանի ներկրումը Հայաստանի իրականացվում է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող «Քեթրին» ընկերությունը»:
Նմանատիպ նյութեր
3058 դիտում
08:29 22-08-2015
Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող «Հայասի» ընկերությունը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած. ՀԺ
4394 դիտում
09:41 24-02-2017
Գուրգեն Արսենյանը իր անվան հետ կապվող բիզնեսները Հայաստանից տեղափոխել է ԱՄՆ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2248 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»