3304 դիտում
23:04 24-09-2014
«Հայֆեստ» միջազգային 12-րդ թատերական փառատոնն այս տարի կանցկացվի «Թատերական իրարանցում» խորագրի ներքո
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայ դերասանների միություն» ՀԿ-ն՝ ս. թ. հոկտեմբերի 1-8-ը կանցկացնի «Հայֆեստ» միջազգային թատերական 12-րդ փառատոնը, որը կրում է «Թատերական իրարանցում» խորագիրը:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում, որին կհետևի «Լիվինգ փիքչըրս» թատրոնի (Հունգարիա) «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացումը:
«Հայֆեստ» թատերական փառատոնին այս տարի կհյուրընկալվի 18 երկրից ժամանած 200 մասնակից և հյուր, որոնց թվում՝ հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ, թատերագետներ` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլն: Երևանյան 10 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում: Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, տիկնիկային, ինչպես նաև բացօթյա տարբեր ժանրերի ներկայացումներ: Ուսանողների և երիտասարդ ստեղծագործողների համար կանցկացնեն վարպետության դասեր:
Փառատոնի նշանավոր ներկայացումներից կլինեն Արմանդո Րիեսկոյի կողմից բեմադրված Պուլիցերյան մրցանակակիր «Ջուրը` գդալ-գդալ» հայ-ամերիկյան համատեղ ներկայացումը, «ԱրտևՇոք» թատրոնի (Ղազախստան) «Պուշկին stand-up», «Մոդեռն» թատրոնների (Ռուսաստան) «Մահացած պարեր», «Դոկ» թատրոնի (Ռուսաստան) «150 պատճառ հայրենիքդ ատելու համար», «Լայվինգ փիքչըրս» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Խելագարի հիշատակարանը», «Ֆրեյս Բոզեն» թատրոնի (Իտալիա) «Տեսարան արգոնավտների հետ»:
Երևանյան թատրոններից՝ «Հայֆեստ» փառատոնի հիմնական ծրագրում հանդես կգան Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային պետական, Համազգային թատրոնները, ինչպես նաև Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր» և «Միհր» թատրոնները: Փառատոնի օրերին ուսանողներին հնարավորություն կտրվի ներկայացնելու իրենց աշխատանքները «ԱՐՄՍՖԵՍՏ» ուսանողական ծրագրում: Ուշադրության կենտրոնում կլինի նաև կրթական ծրագրերը, որի շրջանակում առաջին անգամ տեղի կունենա թատերական լուսանկարչության դասընթացներ՝ համաշխարհային լուսանկարիչ Մեհդի Աշնայի կողմից:
Փառատոնի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:
Նմանատիպ նյութեր
1497 դիտում
14:11 30-09-2022
Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կանցկացվի «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» խորագրի ներքո. ԿԳՄՍՆ
4314 դիտում
17:48 01-10-2016
«Հայֆեստ» միջազգային 14-րդ թատերական փառատոնը մեկնարկում է
4500 դիտում
22:00 16-04-2016
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն այս տարի անցկացվում է «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո
Այս բաժնից
550 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
823 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել