Ղազախստանում ձերբակալվել են ահաբեկիչներ
                        Ղազախստանի Ակտոբե քաղաքում տեղի ունեցած հատուկ նշանակության գործողության արդյունքում ձերբակալվել են 3 ահաբեկիչ, ովքեր մինչ այդ գտնվում էին հետախուզման մեջ։ 
Այդ մասին ИТАР-ТАСС գործակալությանը հայտնել է Ղազախստանի ազգային անվտանգության ծառայությունը։ 
Ձերբակալվածներից մեկը վիրավորվել է փախուստի ժամանակ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

