Մալայզիայում ահաբեկիչներ են ձերբակալվել
                        Մալայզիայի մայրաքաղաքում 12 պոտենցիալ ահաբեկիչ է ձերբակալվել: Ոստիկանության հաղորդմամբ՝ նրանցից առգրավվել են պայթուցիկ նյութեր: Ձերբակալվածները մայրաքաղաքում ահաբեկչություններ են նահապատրաստել:  
Իրավապահները չեն հայտնել, թե որ խմբավորման անդամներ են նրանք, սակայն վերջին ամիսներին Մալայզիայում ձերբակալված ահաբեկիչները եղել են Իսլամական պետության անդամներ: 
Մայիսին էլ Մալայզիայում 17 ահաբեկիչ էր բռնվել: Նրանք  էլ նախատեսել էին պայթեցնել դիվանագիտական կառույցներ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

