211652_close_icon
views-count2224 դիտում article-date 18:55 12-06-2016

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Հունիսի 12-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 42/2 շենքի տանիքից երկաթյա թիթեղը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հեռացրել են տանիքի երկաթյա թիթեղը՝ մասնակի (մոտ 2 քմ):

Նմանատիպ նյութեր