211652_close_icon
views-count4081 դիտում article-date 18:10 12-06-2016

Այսօր ՀՀ ազգային հերոս Յուրի Պողոսյանի մահվան օրն է

Յուրի Պողոսյանը 1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Նրա ստեղծած զենքն առաջին անգամ կիրառվել է 1990-ին՝ Հադրութի մարտերում։ Որպես ջոկատի հրամանատար՝ մասնակցել է Կիչանի, Սրխավենդի, Էդիլուի, Խրմանջուղի կռիվներին։ 1991-ից՝ Արցախի կանոնավոր բանակի 4-րդ վաշտի հրամանատար։ Իր ղեկավարած զրահամեքենայով Խանաբադի և Ասկերանի մոտ մղված կռիվներում ոչնչացրել է թշնամու զրահատեխնիկան։ Զոհվել է Ասկերան-Նախիջևանիկ ճակատային գծում։ Պարգևատրվել է «ՀՀ Հայրենիքի», «ԼՂՀ Ոսկե արծիվ», «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման համար»մեդալներով։

Նմանատիպ նյութեր