Պայթյուն Շանհայի միջազգային օդանավակայանում․ կան տուժածներ
Չինաստանի Շանհայ քաղաքի Պուդուն միջազգային օդանավակայանում պայթյուն է հնչել:
Ինչպես հայտնում է Չինաստանի հանրային հեռուստաընկերությունը, պայթյունը հնչել է անցակետի մոտ, իսկ պայթյունի պատճառը եղել է ուղևորներից մեկի մոտ գտնվող ինքնաշեն պայթուցիկը:
Պայթյունից տուժել է երեք մարդ, դեպքի մանրամասները քննվում են: