Մեկնարկեց Շանհայի 18-րդ միջազգային կինոփառատոնը. 45 կինոթատրոններում կցուցադրվի 1200 ֆիլմ
Հունիսի 13-ին մեկնարկել է Շանհայի 18-րդ միջազգային կինոփառատոնը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, փառատոնային շաբաթվա ընթացքում քաղաքի 45 կինոթատրոններում կցուցադրվի 1200 ֆիլմ, որոնց թվում ինչպես նորույթներ են, այնպես էլ` համաշխարհային կինեմատոգրաֆի դասական գործեր:
Միջազգային ժյուրին գլխավորում է ռուսաստանցի անվանի կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը:
Գլխավոր մրցանակի` «Ոսկե գավաթի» համար կպայքարեն 14 լիամետրաժ ֆիլմեր: Ռուսաստանն այդ մրցույթին ներկայացված է Նիկիտա Միխալկովի «Արևի հարված» ֆիլմով: