211652_close_icon
views-count43097 դիտում article-date 17:10 10-06-2016

էջմիածնում աղմկահարույց` կրակոցով սպանության փորձ կատարող, դատարանի աշխատակցի տանից հայտնաբերված կասկածյալը տեղափոխվեց դատարան. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը [color=#EF2929]ներկայացնում է բացառիկ տեսանյութ` հունիսի 1-ին, ժամը 20:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքում մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով տեղի ունեցած ծեծկռտուքից, որի ժամանակ մասնակիցներից մեկը Մակարով տեսակի ատրճանակից սպանելու նպատակով կրակել էր Lada մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: [/color] Այսօր` հունիսի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արամիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Կարապետյանը միջնոդրություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի 9 տան բնակիչ, 21-ամյա Բենիկ Գաբրիելյանի նկատմամբ: Քիչ առաջ նշված դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նախագահությամբ սկսվել է դռնփակ դատական նիստը, որից հետո դատավորը գնալու է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2016/06/08/87352/] ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագորղը, մինչ որոշ էջմիածինցիներ այս օրերին ակտիվորեն քննարկում էին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուք-վիճաբանության և այդ ժամանակ տեղի ունեցած կրակոցների փաստով հարուցված քրեական գործի ապագան՝ հայտարարելով, թե իբրև Էջմիածինը դարձել է Սիցիլիա և հանցագործությունը չի բացահայտվի, Արմավիրի մարզի ոստիկանները Վաղարշապատի իրենց գործընկերների և Վաղարշապատի քննիչների հետ ապացուցեցին, որ այդ մարդանց ասածները օդ են, և իրենք ամբողջովին տիրապետում են մարզում օպերատիվ իրավիճակին: Գաղտնիք չէ, որ անգամ քաղաքակիրթ երկրներում տեղի են ունենում նմանատիպ էլ ավելի դաժան հանցագործություններ: Հունիսի 8-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Վաղարշապատ քաղաքում հայտնաբերել էին սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվող Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի 9 տան բնակիչ, 21-ամյա Բենիկ Գաբրիելյանին: Վերջինս կասկածվում էր հունիսի 1-ին, ժամը 20:00-ի սահմաններում Էջմիածնի Թամանյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ շատերի կյանքին վտանգ ներկայացնելու եղանակով իր մոտ եղած ատրճանակից կրակելու մեջ: Կասկածյալի վնասազերծման աշխատանքները ղեկավարել էին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, Վաղարշապատի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը և Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանը: Ոստիկանների և քննիչների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ պրոֆեսիոնալ ձևի վնասազերծել Բ. Գաբրիելյանին, քանի որ չէր բացառվում, որ նա գործի դներ այն ատրճանակը, որով վիճաբանության ժամանակ կրակել էր մարդկանց ուղղությամբ: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չէին եղել: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր