«Մանչեսթեր Յունայթեդը» միացավ Մխիթարյանի համար պայքարին
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ նաև «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակը:
«Արսենալից», «Յուվենտուսից», «Չելսիից» և «Լիվերպուլից» հետո 27-ամյա հայ ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել նաև մանկունյանցիները, որոնք արդեն համապատասխան հարցում են ուղարկել «Բորուսիային»:
«Բորուսիան» համաձայն է Մխիթարյանին վաճառել 25 մլն ֆունտի դիմաց, քանի որ վերջինս հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը և արդեն մեկ տարի հետո կարող է ազատ գործակալ դառնալ:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը դարձավ Բունդեսլիգայի լավագույն խաղացող (31 խաղ, 11 գոլ, 18 գոլային փոխանցում):