211652_close_icon
views-count4908 դիտում article-date 16:13 29-04-2016

«Արսենալը» նույնպես միացավ Մխիթարյանի համար պայքարին

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է ամռանը Լոնդոնի «Արսենալի» տրանսֆերային հիմնական նպատակներից մեկը, հայտնում է բրիտանական Daily Mirror պարբերականը: Լոնդոնյան ակումբը Մխիթարյանի համար սկսված պայքարում պատրաստ է շատ ավելի շահավետ պայմաններ առաջարկել, քան` Տուրինի «Յուվենտուսը»: «Արսենալը» Մխիթարյանի համար «Բորուսիային» առաջարկել է 32 մլն եվրո: «Բորուսիայի» և «Արսենալի» միջև սկսվել են բանակցություններ, որոնք կարող են շատ կարճ ժամկետում ավարտվել: Անգլիական ակումբը հայ ֆուտբոլիստին փորձում է նաև բարձր աշխատավարձով գրավել: Եթե Մխիթարյանը տեղափոխվի «Արսենալ», նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 100 հազ. ֆունտ, կամ` տարեկան 7,5 մլն եվրո: Նշենք, որ Մխիթարյանին շատ են ցանկանում ձեռք բերել Տուրինի «Յուվենտուսն» ու Լոնդոնի «Չելսին»:

Նմանատիպ նյութեր