«Տոտենհեմն» էլ միացավ Մխիթարյանի համար պայքարին
Լոնդոնի «Տոտենհեմը» նույնպես միացավ Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար պայքարին:
Այժմ 27-ամյա հայ ֆուտբոլիստին իրենց շարքերում ցանկանում են տեսնել լոնդոնյան ևս երկու ակումբ. «Չելսին» և «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և Տուրինի «Յուվենտուսը»:
Հիշեցնենք, սակայն, որ ավելի վաղ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը մտադիր է «Բորուսիայում» ևս մեկ մրցաշրջան մնալ: