4070 դիտում
12:42 10-06-2016
Սողանքի հետեւանքով մահացած Արմանը եւս սոցիալապես անապահով ընտանիքից էր, 3 եղբայրներից կրտսերը
Սողանքի հետեւանքով մահացած զինծառայող Արման Ղազարյանը Արարատի մարզի Նիզամ գյուղից էր: Նա եւս սոցիալապես անապահով ընտանիքից էր:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նիզամի գյուղապետ Հարություն Կարապետյանը: Նրանից նաեւ տեղեկացանք, որ Արմանի ընտանիքում երեք եղբայր են, նա կրտսերն էր: Մեծ եղբայրն էլ սպա է: Արմանը դպրոցն ավարտելուն պես մեկնել է ծառայության: Աշնանը պետք է զորացրվեր:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ սողանքի հետևանքով մահացած զինծառայողներից Վարդան Ղրմաջյանը էջմիածնից էր, իսկ Արման Ղազարյանը` Արարատի մարզից:
Մեր տեղեկություններով` կա նաև վիրավոր, ով լեյտենանտ է: Ըստ նախնական տեղեկությունների` նա ուղեղի ցնցում է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բնական աղետի` 08.06.2016թ. ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել էին N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ.Ղրմաջյանի դին հայտնաբերվել էր ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա.Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից: Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ նյութեր
9298 դիտում
12:39 20-04-2016
Թշնամու գնդակից զոհված Գևորգը սոցիալապես անապահով ընտանիքից էր, սակայն փոքրամարմին տղայի մեջ հզոր ուժ էր ապրում
Այս բաժնից
979 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
958 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
892 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր