56712 դիտում
20:34 20-04-2016
Լավագույն տղերքը հեռանում են. Աքորի գյուղում տեղի ունեցավ 19-ամյա հերոս զինվորի հոգեհանգիստը, ով սոցիալապես անապահով ընտանիքից էր. Խոնարհվում ենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` ապրիլի 20-ին, Լոռու մարզի Աքորի գյուղում տեղի ունեցավ երեկ` ապրիլի 19–ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զոհված 19-ամյա Գևորգ Գևորգյանի հոգեհանգստյան արարողությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գևորգը ծառայում էր ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում և հակառակորդը 19-ամյա զինվորի վրա կրակել էր, երբ նա պահպանություն էր իրականացնում իրեն վստահված տեղամասում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ազերի ստահակի կողմից զոհված տղան բազմազավակ ընտանիքից էր: Նա ունի 3 քույր և 2 եղբայր:
Ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն մեր անդորրը պահող, թշնամու կողմից զոհված զինվորի ընտանիքին:
Հոգեհանգստի արարողությանը ներկա էին Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, Թումանյանի զինկոմ Կարեն Հովհաննիսյանը, Աքորի գյուղի համայնքապետ Հրահատ Սիմոնյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, դպրոցի ողջ կոլեկտիվը, ինչպես նաև մեծ թվով մտերիմներ, հարազատներ:
Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16747 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ