Զվարճալի միջադեպ Ամերիկայի Գավաթի մրցաշարի Կոլումբիա-Պարագվայ խաղում. տեսանյութ
Զվարճալի միջադեպ է գրանցվել Ամերիկայի Գավաթի մրցաշարի 2-րդ տուրի Կոլումբիա-Պարագվայ խաղում (2:1):
Հանդիպման գլխավոր մրցավար Էբեր Լոպեսը խաղի մեկնարկից առաջ մետաղադրամ է նետել, որը խոտածածկին ընկել է կանգած վիճակում: Այդ դրվագը հարուցել է մրցավարների և թիմերի ավագների ծիծաղը, որից հետո Լոպեսը երկրորդ անգամ է վիճակ գցելու համար մետաղադրամը նետել: