Ուշագրավ և զվարճալի դրվագ է տեղի ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մամուլի ասուլիսի ժամանակ` «Լիվերպուլի» հետ խաղից առաջ: Պորտուգալացի մասնագետը ստիպված է եղել դադարեցնել ասուլիսը, որպեսզի պատասխանի հեռախոսազանգին:
Հետաքրքիրն այն է, որ զանգը հասցեագրված է եղել ոչ թե իրեն, այլ` դահլիճում գտնվող լրագրողներից մեկին: Մոուրինյոն պատասխանել է զանգին, իսկ հետո հայտնել, որ զանգահարել են talkSPORT-ից և ինչ որ մեկին են հարցնում: