1809 դիտում
09:18 08-06-2016
Հակոբ Հակոբյանը չի կարծում, թե շաքարավազի ներկրման մենաշնորհ կա. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբը) հայտարարել է, թե չի կարծում, թե շաքարավազի ներկրման ոլորտում մենաշնորհ կա, որովհետև հումքը ներկրում են, իսկ շաքարավազի գործարանում բազմաթիվ աշխատողներ կան։
«ՉԻ» - Մարդը ճիշտ է ասում։ Եթե շաքարի գործարանում՝, օրինակ, 80 աշխատող կա, նշանակում է՝ այդ ապրանքային շուկայում 80 «սուբյեկտ» է ներգրավված։ էլ ի՞նչ մենաշնորհ։ Նույնն էլ՝ ներմուծման ոլորտում։ Ի՞նչ մենաշնորհի մասին է խոսքը, եթե մի 50 հոգով շաքարավազը բարձում են վագոնները, հետո մի 50 հոգով բեռնաթափում են, ևս մի 30-40 հոգի տանում-հանձնում են խանութներին: Իսկ Սամվել Ալեքսանյանը դրա հետ ընդհանրապես կապ չունի։ Ինքը այդ շաքարավազը ոչ անձամբ ներկրում է, ոչ վագոն բարձում, ոչ խանութներով ցրում...
Մի խոսքով՝ Հայաստանի բիզնես-ոլորտում միայն մի մենաշնորհ կա. ՀՀԿ-ի տատիկը։ Միայն ինքն է զբաղվում բարձրաստիճան հանրապետականներից փող վերցնելով, ընդ որում՝ անձամբ։ Մրցակիցները վաղուց դուրս են մնացել շուկայից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2719 դիտում
11:07 27-10-2016
Հակոբ Հակոբյանը (Ճոյտը) կոռուպցիայի դեմ պայքարի մասին ֆիլմ է նկարում. «Չորրորդ իշխանություն»
7776 դիտում
09:06 22-10-2016
Առաքել Մովսիսյանը, կարծում ենք, հաջորդ խորհրդարանում չի լինի. «Չորրորդ իշխանություն»
2883 դիտում
10:11 11-06-2016
Մովսես Հակոբյանը գտել է կոռուպցիան բացառելու մեխանիզմը. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1240 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1087 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»