211652_close_icon
views-count2275 դիտում article-date 11:07 27-10-2016

Հակոբ Հակոբյանը (Ճոյտը) կոռուպցիայի դեմ պայքարի մասին ֆիլմ է նկարում. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) պատրաստվում է կոռուպցիայի մասին «Սուպեր պապա» աշխատանքային անվանումով ֆիլմ նկարել: «ՉԻ» - Ճիշտն ասած՝ փոքր-ինչ անսպասելի էր, որ Հակոբ Հակոբյանը որոշել է նաև վավերագրական ֆիլմ նկարել: Որովհետև եթե ֆիլմը կոռուպցիայի մասին է՝ անգամ դերասանների կարիք չկա: Կարելի է թաքուն նկարահանել մեր պաշտոնյաների աշխատանքային առօրյան և վերջ: Բայց մյուս կողմից էլ՝ լավ է, որ Հակոբ Հակոբյանը վերջապես զբաղվում է այն թեմայով, որին քաջածանոթ է. ի վերջո՝ ահագին ժամանակ հանրապետական է եղել և ներսից է ծանոթ թեմային: Եվ այնուամենայնիվ՝ կարծում ենք, որ «Սուպեր պապա» ֆիլմը ոչ այնքան կոռուպցիայի մասին կլինի, որքան կոռուպցիայի դեմ պայքարի: Հակոբ Հակոբյանն ինքն է ասում, որ ֆիլմը կատակերգություն է լինելու»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]։

Նմանատիպ նյութեր