2913 դիտում
10:11 11-06-2016
Մովսես Հակոբյանը գտել է կոռուպցիան բացառելու մեխանիզմը. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե կոռուպցիան բացառելու նպատակով այսուհետ պատվիրատուն, մրցույթ հայտարարողն ու ապրանք ընդունողը տարանջատվելու են։
«ՉԻ» – Այո՛, այ հիմա կոռուպցիան հաստատ կհաղթահարվի։ Պատկերացնո՞ւմ եք՝ պատվեր տվողն ու ապրանք ընդանողը տարանջատվելու են։ Պատկերացրեցի՞ք։ Ասենք՝ ինչ-որ մեկին պիցցա է պետք։ Հարևանին հանձնարարում է զանգել ու պատվիրել իսկ մյուս հարևանին հանձնարարում է ընդունել պատվերը… Եվ ոչ մի կոռուպցիոն ռիսկ։ Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե ով պատվերը տվել է՝ նա էլ պիտի ընդունի ապրանքը, որպեսզի հասկանա՝ պատվերը ճի՞շտ է կատարվել թե ոչ։
Բայց կարևորն, իհարկե, կոռուպցիոն երևույթները բացառելն է։ Ափսոս՝ Մովսես Հակոբյանը տեղեկացված չէ քաղաքակրթության այնպիսի նվաճումների մասին, ինչպիսիք են հեռախոսը կամ անձնական շփումը։ Թե չէ գլխի կընկներ, որ «տարանջատված» կառույցների ղեկավարները հանգիստ կարող են պայմանավորվել իրար հետ և կիսել «ատկատը»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
13901 դիտում
10:22 08-12-2017
Մովսես Հակոբյանը մոտ ժամանակներս կարող է ազատվել պաշտոնից. «Չորրորդ իշխանություն»
3053 դիտում
09:39 14-09-2016
Ադրբեջանական հաքերները գրոհ են կազմակերպում. կիրառելու են դիֆեյսի մեխանիզմը. «Չորրորդ իշխանություն»
4154 դիտում
09:38 06-10-2016
Վերականգնվում է չարաբաստիկ «գույք պարտքի դիմաց» մեխանիզմը. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1531 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1468 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1270 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»