211652_close_icon
views-count7776 դիտում article-date 09:06 22-10-2016

Առաքել Մովսիսյանը, կարծում ենք, հաջորդ խորհրդարանում չի լինի. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը՝ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) հայտարարել է, թե «անփոխարինելի մարդ չկա»: «ՉԻ» – Անփոխարինելի մարդիկ, իհարկե, իսկապես չկան: Միայն թե որոշ ժամանակ առաջ նույն Շմայսը հայտարարում էր, թե եթե որևէ մեկը վատ բան ասի Սեյրան Օհանյանի հասցեին՝ ինքը, այսպես ասենք, վերջինիս կամքին հակառակ սեռական բնույթի գործողություններ կիրականացնի նրա նկատմամբ: Հիմա հետաքրքիր է՝ ըստ պարոն Շմայսի, պաշտպանության նախարարին պաշտոնից հեռացնելն ու որևէ այլ պաշտոն չտալը համարվու՞մ է «նրա հասցեին վատ բան ասել», թե ոչ: Իսկ ընդհանրապես՝ քանի որ անփոխարինելի մարդիկ իսկապես չկան, Առաքել Մովսիսյանը, կարծում ենք, հաջորդ խորհրդարանում չի լինի: Նրա փոխարեն մի ուրիշը կխոստանա բռնի զուգավորման միջոցով պատժել նրանց, ովքեր վատ կարտահայտվեն պաշտպանության նոր նախարար Վիգեն Սարգսյանի հասցեին: Եվ իհարկե՝ ավելի քաղաքակիրթ բառապաշարով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր