211652_close_icon
views-count3804 դիտում article-date 21:27 07-06-2016

Ռուսաստանում Էկվադորի դեսպան Խուլիո Էսպինոսա Պրադոն աշխատանքային հանդիպում ունեցավ Սերգեյ Դանկվերտի հետ

2016թ. հունիսի 2-ին Ռուսաստանում Էկվադորի դեսպան Խուլիո Էսպինոսա Պրադոն աշխատանքային հանդիպում ունեցավ Անասնաբուժության և ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար, Ռուս- էկվադորական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահի՝ Սերգեյ Դանկվերտի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ առևտրային հարաբերություններն ու դրանց հեռանկարները: Հանդիպման ընթացքում Դանկվերտը շեշտեց, որ Էկվադորը Լատինական Ամերիկայի միակ երկիրն է, որին հաջողվեց 2016թ. առաջին եռամսյակի ընթացքում մեծացնել արտահանման ծավալը, և որ Ռուսաստանը մեծ հետաքրքրություններ ունի ներկրելու սուրճ և կակաո, ինչը պայմանավորված է բարձր որակով ու հիանալի համով: Հավելեց նաև, որ հույս ունեն, որ ծովամթերքների առևտրային հոսքը նույնպես կավելանա ընթացիկ տարվա ընթացքում: Ինչ վերաբերում է կաթնամթերքին՝ նշվեց, որ Անասնաբուժության և ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում՝ ռուսական շուկայով հետաքրքրված էկվադորական ընկերություններում ստուգումներ անցկացնելու ուղղությամբ: Էկվադորի դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Սերգեյ Դանկվերտին՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ տեսակետներ փոխանակելու համար, ինչպես նաև ընդգծեց առևտրային հարաբերությունների հաստատման կարևորությունը: Նշենց նաև, որ Ռուսաստանը Էկվադորի համար կարևորագույն շուկաներից մեկն է, և որ Ազգային կառավարությունն անում է ամեն ինչ՝ իր երրորդ առևտրային գործընկերոջ հետ հիանալի հարաբերություններ հաստատելու համար, ինչի մասին են փաստում նաև էկվադորական նոր ապրանքների մուտքը ռուսական շուկա, ինչպիսիք են, օրինակ, սուրճը, կակաոն, ծովախեցգետինը: Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև Ռուս- էկվադորական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի կատարած դերը երկու երկրների միջև քաղաքական և առևտրային հարաբերությունների դինամիկ զարգացման գործում: Քննարկվեց նաև այս տարվա աշնանը Կիտոյում կայանալիք հաջորդ հանդիպման օրը, որին Ռուս- էկվադորական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ներկա կգտնվի նաև Ռուս- էկվադորական ձկնաբուծության կոմիտեն: Աշխատանքային այս հանդիպումը հնարավորություն ընձեռեց նաև ներկայացնել Մոսկվայում Էկվադորի առևտրային գրասենյակի նոր տնօրենին, ով իր հերթին իր պատրաստակամությունն հայտնեց անել ամեն ինչ՝ երկու երկրների համագործակցությունն ավելի ամրապնդելու համար: Վերջում Ռուսաստանում Էկվադորի դեսպան Խուլիո Պրադոն ևս մեկ անգամ նշեց, որ Էկվադորը վստահորեն դատապարտում է Եվրոմիության և Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի դեմ դրված պատժամիջոցները, քանի որ դրանք դեմ են միջազգային նորմերին ու սկզբունքներին: [url=http://newsecuador.ec/one_news.php?id=2802]NewsEcuador[/url]

Նմանատիպ նյութեր